News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կառոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին փետրվարի 15-ին Հանրապետական կուսակցությունից կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հանդես գալով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։

Ակնկալվում է, որ Հեյլին կհրապարակի իր առաջադրման մանրամասները իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է տեղական The Post and Courier գործակալությունը, որն առաջին անգամ հաղորդել է նախատեսված հայտարարության մասին: 

Հեյլին Հանրապետական կուսակցությունում հեղինակություն է ձեռք բերել սեռի եւ ռասայի հարցերն ավելի արժանահավատ կերպով լուծելու ունակության համար, քան նրա թիմակիցներից շատերը, նշում է Reuters-ը:

Նա նաեւ հանդես է եկել որպես արտերկրում ամերիկյան շահերի կողմնակից՝ Թրամփի օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնելով 2017-ից 2018 թվականներին: Այդ ընթացքում ԱՄՆ-ն դուրս եկավ իրանական միջուկային գործարքից, որը ստորագրվել էր դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք։

  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ