News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2023 թվականին Հայաստանի կենտրոնական բանկի կողմից կանխատեսվող 4,6% տնտեսական աճը հիմնված է նախկին մակրոմիտումների վրա։ Տվյալ դեպքում խոսքը դրական սցենարների մասին է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Միաժամանակ, բացասական սցենարները կապված են աշխարհաքաղաքական ռիսկերի հետ։ Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում եւ տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ այդ ռիսկերը կարող են ի հայտ գալ ցանկացած պահի։ «Խոսքը տարածաշրջանում հնարավոր ռազմական էսկալացիայի մասին է, որը կհանգեցնի Հայաստանի համար տնտեսական բացասական հետեւանքների»,- հավելեց նա։

Ավետիսյանը կարծում է, որ ամեն օր խորանում են աշխարհաքաղաքական սպառնալիքները, որոնց հիմքում ընկած են նաեւ սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքներ։

Հայաստանում նախորդ տարվանից շարունակվող բարձր տնտեսական ակտիվությունը պայմանավորված է նաեւ աշխարհաքաղաքական գործընթացներով։ Ուստի Ուկրաինայում հակամարտության դադարեցումը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը կհանգեցնեն նրան, որ Հայաստանի տնտեսության իրավիճակային աճի համար պայմաններ այլեւս չեն լինի։

Ընդհակառակը, լրացուցիչ էական դժվարություններ կծագեն աճ ապահովելու համար, վստահ է պատգամավորը։

Միաժամանակ ԿԲ-ի կանխատեսումներն Ավետիսյանն ավելի իրատեսական անվանեց, քան կառավարության հաշվարկները (7-9% աճ)։ Բացի այդ, Կենտրոնական բանկի ակնկալիքներն ավելի մոտ են միջազգային ֆինանսական կազմակերպությունների տվյալներին։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ