News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հունվարի լույս 29-ի գիշերը, ժամը 02.45-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու երիտասարդի՝ 20 և 26 տարեկան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 26 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ մոտ 5 գրամ քաշով, և մոխրացած հետքերով լամպ։ Մյուս երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 7,5 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:

Ձերբակալվածներն ու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տպել
Ամենաշատ