News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը չորեքշաբթի կառավարության՝ ամենամյա դաշնային բյուջեի հարցով ելույթում հայտարարել է մաքուր էներգետիկայի ոլորտում մի քանի նոր նախաձեռնությունների մասին՝ ասելով, որ «կանաչ աճը» երկրի համար գերխնդիր է, հաղորդում է AP-ը։

Հայտարարվել է, որ ավելի քան 8 միլիարդ դոլար է հատկացվել այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են մանգրային թավուտների վերականգնումը, որոնք օգնում են մթնոլորտից ածխաթթու գազը դուրս նետել, թափոնները վերածել կենսագազի եւ արագացնել վերականգնվող էներգիայի նախաձեռնությունները: 

Նախարարը հայտնել է, որ 35 000 ռուփիի (4,3 միլիարդ դոլար) ներհոսքերը Հնդկաստանի էներգետիկ անցման մեջ կուղղվի նավթի եւ բնական գազի նախարարության միջոցով՝ օգնելու Հնդկաստանին հասնել իր զուտ զրոյական արտանետման նպատակին մինչեւ 2070 թվականը: Ներկայումս Հնդկաստանն արտանետումների առումով աշխարհում երրորդն է:

Նոր հիմնադրամները կառավարության 550 միլիարդ դոլար արժողությամբ բյուջեի մի մասն են, որն ուղղված է հաջորդ տարվա համընդհանուր ընտրություններին ընդառաջ տնտեսական աճը խթանելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար ծախսերի ավելացմանը:

Սիթհարամանն առաջարկել է նաեւ Հնդկաստանում էներգիայի պահպանման համակարգերի համար պետական խթանման ծրագրեր։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ