News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չորեքշաբթի դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է, որ իրեն հուղարկավորեն Ուկրաինայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Ես միանգամայն վստահ եմ մեր հաղթանակի մեջ, սակայն եթե չտեսնեմ այդ հաղթանակը, որն այդքան մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիեւում։ Այն պատկանում է Ուկրաինային»,-ասել է Սաակաշվիլին Թբիլիսիի մասնավոր «Վիվամեդ» կլինիկայից տեսակապի միջոցով։  

Սաակաշվիլու ելույթը ուկրաիներենից թարգմանել է դատարան հրավիրված թարգմանչուհին։ Ելույթի ավարտից հետո Վրաստանի նախկին նախագահը բարձրացրել է ukrainian գրությամբ իր շապիկը եւ մասամբ մերկացրել որովայնը՝ ցույց տալու համար, թե որքան վատ է իրեն զգում: Սննդի եւ դեղորայքի հասանելիությոան մասին դատավոր Գեորգի Արեւաձեի հարցին Սաակաշվիլին դրական է պատասխանել։

Թբիլիսիի քաղաքային դատարանը հերթական նիստն է անցկացնում՝ կապված առողջական վիճակի պատճառով նրան ժամանակավորապես կամ ամբողջովին ազատ արձակելու մասին փաստաբանների միջնորդության հետ:    

Անցյալ տարի «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության փորձագետները Սաակաշվիլու օրգանիզմում հայտնաբերել էին ծանր մետաղներ, այդ թվում՝ սնդիկի հետքեր։ Նրանց տվյալներով՝ քաղաքական գործչի մոտ հայտնաբերվել է 10 ախտորոշում, որոնք անհամատեղելի են բանտարկության հետ։ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունում հայտնել են, որ անալիզները ցույց են տվել թունավոր նյութերի բացակայությունը։ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ նախկին նախագահը վատառողջ է ձեւանում։ Թբիլիսիի քաղաքային դատարանն անցյալ տարվա դեկտեմբերից քննարկում է Սաակաշվիլուն առողջական վիճակի պատճառով ազատ արձակելու մասին պաշտպանության միջնորդությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ