News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Ուկրաինային կործանիչներ մատակարարելը չի հանգեցնի հակամարտության սրման, աբսուրդ է թվում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Комсомольская правда»-ն։

«Սա մի տեսակ աբսուրդ է, կներեք: Կիեւին կործանիչներ մատակարարելու Փարիզի պատրաստակամությունը հաստատել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Ֆրանսիայի նախագահն իսկապե՞ս համոզված է, որ եթե Կիեւի ռեժիմին ծանր սպառազինություն եւ ինքնաթիռներ մատակարարվի, դա չի հանգեցնի իրավիճակի սրման։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ չափահաս մարդը նման տրամաբանություն կարող է ունենալ»,- ասել է նա ճեպազրույցում։

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյեն Լեկորնուն հայտարարել էր, որ Ուկրաինային կործանիչներ մատակարարելու հարցում Ֆրանսիայի համար որեւէ տաբու չկա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ