News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել «ոչ բարեկամական» երկրներին նավթի մատակարարումների արգելքը, որոնք ռուսական նավթամթերքների վրա գնային շեմ են սահմանել, հաղորդում է DW-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն, որը ստորագրվել է դեկտեմբերի 27-ին, ռուսական նավթի եւ նավթամթերքների մատակարարումն արգելվում է օտարերկրյա քաղաքացիներին եւ ընկերություններին, եթե պայմանագրերում «ուղղակի կամ անուղղակի կերպով նախատեսվում է օգտագործել սահմանային գնի ամրագրման մեխանիզմը»։

Նավթի արտահանումը սահմանափակ արժեքով թույլատրվում է միայն նախագահի թույլտվությամբ։ Արգելքը կգործի փետրվարի 1-ից հուլիսի 1-ը։ Նավթամթերքների մատակարարման արգելքի գործողության ժամկետը կորոշի կառավարությունը։

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 8-րդ փաթեթի շրջանակում դեկտեմբերի 5-ից գործում է ծովով արտահանվող ռուսական նավթի գների շեմը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում:

Արեւմուտքի երկրները գների շեմ են սահմանում, որպեսզի դժվարացնեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորումը եւ միեւնույն ժամանակ թույլ չտան նավթի մատակարարումների դադարեցում եւ դրա համաշխարհային գների բարձրացում։ Գների շեմը նշանակում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները եւ Եվրամիությունը ռուսական նավթամթերքների հետ կապված ապահովագրական եւ ֆինանսական ծառայություններ կմատուցեն միայն այն դեպքում, եթե դրանք գնվել են սահմանային գնով կամ ավելի ցածր գնով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ