News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կպատասխանի ռուսական ակտիվներն առգրավելու ու Ուկրաինային փոխանցելու Արեւմուտքի փորձերին։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական գույքի, ակտիվների նկատմամբ ոտնձգության փորձերը կդիտարկվեն որպես կողոպուտ եւ չեն մնա առանց համապատասխան պատասխանի»,-ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական ակտիվները յուրացնելու օրինական միջոց գոյություն չունի։

«Ես հասկանում եմ, անշուշտ, այն աշխարհում, որն այժմ պարտադրում է հավաքական Արեւմուտքը, ամեն ինչ հնարավոր է, բայց եթե մենք խոսում ենք այն իրավունքի եւ օրինականության մասին, որը գործել է տասնամյակներ շարունակ, ապա չկա որեւէ օրինական միջոց ուրիշներից ինչ-որ բան խլելու եւ յուրացնելու համար»,-նշել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ