News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փետրվարի 1-ին, ժամը 20։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին երկու բեռնատար ավտոմեքենա բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնումեն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դժվարանցանելի հատվածում քարշակել են (մոտ 2 կմ) բեռնատար ավտոմեքենաները, որոնք շարունակել են ընթացքը:

Տպել
Ամենաշատ