News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2  տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 04։00-ին «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ պարզվել է, որ ժամը 03։30-ի սահմաններում երեխան մահացել է։

Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության  օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ