News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են մի քանի արմատականներ, որոնք ոչ մի դեպքում չեն ներկայացնում իսրայելական հասարակությունը, ասել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լայոնը։

«Այս տխուր իրադարձություններն իրականացրել է ծայրահեղականների խուբը, որը ոչ մի կերպ չի ներկայացնում իսրայելական տարակարծիք եւ բազմազան հասարակությունը: Ինչպես ցույց են տվել կասկածյալների անմիջական ձերբակալությունները։ Իսրայել պետությունը հավատարիմ է կրոնի եւ բոլոր կրոնների պաշտամունքի ազատությանը»,- գրել է Իսրայելի դեսպանը Twitter-ում:

Այսպես, նա մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի գրառումը, որը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում հայերի վրա վերջին աղաղակող հարձակումների կապակցությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ