News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները Բահամյան կղզիների ափերի ծանծաղ ջրերում առեղծվածային սպիտակ ջրերի բծերի քանակի աճ են նկատել: Գունազրկման պատճառը մանրահատիկ կալցիումի կարբոնատն է, սակայն դեռ պարզ չէ, թե ինչու է այն հայտնվում օվկիանոսում:

Դա պարզելու համար Հարավային Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները Բահամներում իրադարձությունների մանրամասն տեսություն են կազմել՝ օգտագործելով NASA-ի արբանյակի 2003-2020 թվականների դիտարկումները:

Թիմը պատկերները մեքենայական ուսուցման միջոցով է վերլուծել: Այն բացահայտել է վերջին տասնամյակում գունային փոփոխությունների «առեղծվածային աճ», որը գագաթնակետին է հասել 2015 թվականին, ինչպես նաեւ՝ տատանումների սեզոնային օրինաչափություններ:

Գիտնականները ենթադրում են, որ այս տվյալները կարող են ցույց տալ կապը օվկիանոսում միկրոօրգանիզմների հազվադեպ վերարտադրության կամ հոսանքների հետ, որոնք կալցիումի կարբոնատի մասնիկները դեպի մակերես են քաշում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ