News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Դելավերում Ջո Բայդենի տանը չորեքշաբթի օրը կատարած խուզարկության ժամանակ ԱՄՆ իրավապահները որեւէ գաղտնի փաստաթուղթ չեն գտել, ասել է նախագահի փաստաբանը՝ ոչ ճիշտ պահպանվող գաղտնի փաստաթղթեր գտնելու գործողության վերջին փուլում, հաղորդում է AFP-ն:

Հայտարարությունը տեղի է ունեցել մոտ երեք ժամ անց այն բանից, երբ նախագահի անձնական փաստաբանը հայտարարել է, որ արդարադատության նախարարության գործակալները կխուզարկեն Ռեհոբոթի տունը:

«Գաղտնիության նշումով որեւէ փաստաթուղթ չի հայտնաբերվել»,- ասվում է փաստաբան Բոբ Բաուերի հայտարարության մեջ:

Միաժամանակ, ըստ Բաուերի, գործակալները «հետագա քննարկման համար վերցրել են որոշ նյութեր եւ ձեռագիր գրառումներ, որոնք, ըստ երեւույթին, վերաբերում են որպես փոխնախագահ պաշտոնավարման ժամանակին»։

Խուզարկությունը, որի մասին Բաուերն ավելի վաղ ասել էր, անցկացվել է «նախագահի լիակատար աջակցությամբ եւ համագործակցությամբ» եւ հաջորդել է նմանատիպ խուզարկություններին, որոնց արդյունքում ոչ մեծ թվով փաստաթղթեր են հայտնաբերել Վիլմինգտոնում Բայդենի տանը եւ Վաշինգտոնում նրա նախկին գրասենյակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ