News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Qatar Airways ավիաընկերությունը եւ ինքնաթիռներ արտադրող Airbus-ը համաձայնության են եկել A350 օդանավի անվտանգության եւ այլ օդանավերի թանկարժեք պատվերների վերաբերյալ դատական հայցի շուրջ, հաղորդում է AP-ն:

Ընկերությունները հայտարարել են, որ կարգավորումը «համաշխարհային եւ փոխընդունելի» է եղել:

«Ներկայումս իրականացվում է թարմացված նախագիծ, եւ երկու կողմերն էլ անհամբեր սպասում են օդանավերի անվտանգ վերադարձին երկինք»,- ասվում է ընկերությունների հայտարարության մեջ:

Qatar Airways-ը դադարեցրել է Airbus A350-ի թռիչքներն այն բանի համար, որ, նրա խոսքով, երկար հեռավորություններ անցնող ինքնաթիռների ֆյուզելյաժներն «արագ տեմպերով դեգրադացվում են»:

2021 թվականի դեկտեմբերին Կատարի ազգային ավիափոխադրողը հայտարարել է, որ դատի է տալիս Airbus-ին Լոնդոնում՝ իր լայնաֆյուզելաժային A350-ի «մակերեւույթի արագացված դեգրադացիայի» համար։

Եվրոպական ինքնաթիռներ արտադրող Airbus-ը չեղյալ է հայտարարել բարձր պահանջարկ ունեցող 50 նեղ ֆյուզելաժային A321neo ինքնաթիռների Qatar Airways-ի բազմամիլիարդանոց պատվերը: Airbus 321neos-ի պայմանագրի դադարեցումը հետեւել է ավելի շատ A350-ներ ընդունելու Qatar Airways-ի մերժմանը, քանի դեռ խնդիրը չի վերացվել:

Այժմ, երբ վեճը հարթվել է, Airbus-ը «կվերաինտեգրի» A321neo-ի 50 պատվերները, իսկ առաքումները կվերսկսվեն 2026 թվականին, ասել է Airbus-ի ներկայացուցիչ Ջասթին Դյուբոնը: Նրա խոսքով, ֆրանսիական ավիաարտադրողն այս տարի կվերսկսի նաեւ 23 A350 ինքնաթիռների մատակարարումները, որոնք ավիաընկերությունը դադարեցրել էր վեճի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ