News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է ռուս զինվորականների՝ Հարավային Օսիայից եւ Աբխազիայից հեռանալու հարցը ներառել Ուկրաինայի հետ ենթադրվող խաղաղության համաձայնագրում։ Այս մասին նա ասել է Bloomberg-ի հարցազրույցում։

«Ռուսաստանը պետք է հասկանա, թե որտեղ են ավարտվում իր սահմանները»,- ասել է Վրաստանի նախագահը։ Զուրաբիշվիլու գնահատմամբ, եթե համաշխարհային հանրությունը Ռուսաստանից չպահանջի դուրս բերել զորքերը, ապա «Արեւմուտքը եւս մեկ մեծ սխալ կգործի»։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո Վրաստանը չի միացել հակառուսական պատժամիջոցներին։ Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու խոսքով՝ սահմանափակումներին միանալը կվնասեր Վրաստանի բնակիչներին։ Զուրաբիշվիլին հաստատել է, որ վրացական կողմը Մոսկվայի դեմ սահմանափակումներ չի մտցնելու՝ հետեւելով իր ազգային շահերին։

Զուրաբիշվիլին նաեւ հայտարարել է, որ հազիվ թե առանձին դեպքը որոշիչ լինի պետության եվրոպական ապագայի համար։ Նա այսպես է արձագանքել Եվրախորհրդարանի կողմից Վրաստանի նախկին նախագահ, հայրենիքում բանտարկված Միխայիլ Սաակաշվիլու շուրջ ստեղծված իրավիճակի դատապարտմանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ