News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում տարբեր հարթակներում հաճախ է խոսվում, որ հրապարակային գործունեության մեջ բավականին պասիվացել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որը բավականին ակտիվ էր ընդդիմության շուրջօրյա հանրահավաքների ժամանակ՝ իր ուսերին կրելով պայքարի առաջնորդի «խաչը»։

Չնայած սոցիալական ցանցերում Սաղաթելյանը շարունակում է ակտիվ գրառումներ կատարել, այդ թվում՝ Արցախի շրջափակման վերաբերյալ, սակայն նրա բացակայությունը նկատելի է առավել մասսայական միջոցառումներին, հատկապես, որ փաստացի փողոցը ազատ է պայքարի համար, բայց այդ բեռի ու պատասխանատվության տակ, կարծես թե, ոչ ոք չի ուզում մտնել:

«Փաստի» տեղեկություններով, պասիվությունը հարգելի պատճառ ունի՝ Սաղաթելյանը վիրահատության է ենթարկվել և ընդամենը մի քանի օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է քաղաքական ուժերի և գործիչների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ