News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ այս անգամ էլ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի՝ Հայաստան մուտքն է արգելվել։ Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարում հենց հայերի ու, կարծես, վերջինը չի լինելու:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացը հատուկ նշանակություն ունի իշխանությունների համար և առանձնահատուկ սխեմա է մշակված. ավելին, այդ հարցով հատուկ զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որն ունի բավականին երկար ցուցակ, որտեղ ընդգրկված են մի շարք սփյուռքահայ ակտիվիստներ, հանրային գործիչներ, որոնք գտնվում են թիրախում։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում հայտնի կդառնան մի շարք առանցքային ներկայացուցիչների անուններ ևս, որոնք հիմնականում հայտնի են ընդգծված հայանպաստ գործունեությամբ, ազգային խնդիրների բարձրաձայնմամբ, պարբերաբար զբաղված են եղել Հայ դատի հարցերով և այլն, այս օրերին էլ բավական ակտիվ են եղել նաև Բերձորի միջանցքի հետ կապված Սփյուռքում միջոցառումներ անցկացնելու գործում և ընդգծված հակափաշինյանական դիրքորոշում ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները
Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) իրականացրել է Հայաստանում դատավորների, պատգամավորների և դատախազների…
Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ հաղթել է ՔՊ-ն
Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով
Մասնավորապես, տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ