News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թայվանի պաշտպանության նախարարության հավաստիացմամբ՝ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 23 ինքնաթիռ եւ անօդաչու, ինչպես նաեւ 4 նավ անցած օրը մոտեցել են կղզուն։ Այս մասին տեղեկացվել է հինգշաբթի Թայվանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Տեղեկատվության համաձայն՝ ժամը 06.00-ի (Մոսկվայի ժամանակով 01.00) դրությամբ Թայվանի շուրջ հայտնաբերվել են Չինաստանի բանակի 23 թռչող սարք եւ 4 նավ։ Գերատեսչությունը հավաստիացրել է, որ Չինաստանի բանակը գործի է դրել Սու-30, J-16 եւ J-11 կործանիչներ, հականավային Y-8 ինքնաթիռ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային հետախուզման Y-8 մոդել։ Թայվանցի զինվորականները հավաստիացրել են, որ կղզուն են մոտեցել նաեւ BZK-005 անօդաչու թռչող սարք եւ հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման KJ-500 ինքնաթիռ։

Թայվանի զինված ուժերը Չինաստանի բանակի ինքնաթիռներին հետեւելու համար պատրաստ վիճակի են բերել նավեր, ռազմական ավիացիա, ինչպես նաեւ զենիթահրթիռային համալիրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ