News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ֆիզիկական ներգործության, ընտանեկան բռնության, հոգեկան ներգործության, դժբախտ պատահարի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հողը փչացնելու, անօրինական միգրացիայի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, դրամանենգության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթ պարեկները Երեւանում հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 133 մեքենա, իսկ 6 մարզերում՝ 200 մեքենա
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում...
Մեքենայում շոկո, մեթամֆետամին ու մարիխուանա հայտնաբերվեց
Մարտի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները...
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. «Թիվ 2» կանչով մեկնել է 4 մարտկան հաշվարկ
Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող…
Ծեծկռտուք մայրաքաղաքի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին
Մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին...
1 մլրդ 21 մլն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ…
Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է
Մարտի 23-ին ոստիկանության Էրերբունու բաժնի քրեական հետախույզները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ