News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի բնապահպան, Fridays for future շարժման մասնակից Արշակ Մակիչյանի հորը եւ եղբորը փետրվարի 1-ին ձերբակալել են Մոսկվայում։ Ինչպես տեղեկացրել է ինքը՝ Մակիչյանը, դա տեղի է ունեցել դատարանի՝ իրեն, հորը եւ եղբորը ՌԴ քաղաքացիությունից զրկելու վերաքննիչ նիստից հետո։

«Դատարանից դուրս գալուց հետո ձերբակալեցին հորս, իսկ հետո քաղաքում գտան եղբորս եւ նույնպես ձերբակալեցին։ Եվ նորից այժմ անհասկանալի է, թե հետո ինչ է լինելու։ Ասացին, որ ձերբակալում են, որովհետեւ նա կեղծ փաստաթղթեր ունի, բայց դա անհեթեություն է»,- DW-ին ասել է ակտիվիստը, որն այժմ Գերմանիայում է։ Նրա կարծիքով՝ «դա նախապատրաստված գործողություն էր», քանի որ «ոստիկանությունը չէր կարող միանգամից իմանալ, որ նրա (Արշակի եղբոր- խմբ.) փաստաթղթերը չեղյալացված են»։

Փետրվարի 1-ի երեկոյան Մակիչյանի հայրը եւ եղբայրը Կրասնոգորսկի ոստիկանական տեղամասում էին։

«Եթե անկեղծ ասեմ, ես չէի սպասում, որ նրանց կձերբակալեն։ Անգամ Ռուսաստանի պետության համար դա հերթական մինուս է, որովհետեւ ոչ հայրս, որ եղբայրս որեւէ կերպ չեն մասնակցել քաղաքական կյանքին Ռուսաստանում, նրանք երբեք իրենց դիրքորոշումը չեն հայտնել։ Նրանք պարզապես ապրում էին իրենց կյանքով, եւ նրանցից այդ ամենը խլում են, որովհետեւ նրանք կապված են ինձ հետ ազգակցական կապերով... Նման դեպքեր արդեն եղել են, կա այդպիսի գործելակերպ՝ փորձել ճնշում գործադրել ակտիվիստների վրա հարազատների միջոցով»,- ասել է բնապահպանը։

2022թ. հոկտեմբերին մերձմոսկովյան Շատուրի դատարանը որոշում էր կայացրել Արշակ Մակիչյանին, նրա հորը եւ երկու եղբայրներին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու մասին։ Արշակի նկատմամբ այդ որոշումն ընդունվել էր «ակնհայտ սուտ տեղեկությունների» հիման վրա, որոնք նրա հայրը՝ Արթուր Մակիչյանը, իբր, ներկայացրել էր 2002թ.։ Դատախազությունը հայցում այն ժամանակ նաեւ պահանջել էր Մակիչյաններին զրկել գույքի իրավունքից, բայց դատարանը մերժել էր։

Մակիչյանի խոսքով՝ ոչ ինքը, ոչ երկու եղբայրներն այլ երկրի քաղաքացիություն չունեն։ Ակտիվիստի հայրը Հայաստանի քաղաքացիություն ուներ, բայց հրաժարվել է դրանից, երբ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, ավելացրել է նա։

Իր հարսանիքի օրը՝ 2022թ. փետրվարի 24-ին, Արշակ Մակիչյանը եւ նրա հարսնացուն՝ քաղաքական ակտիվիստ Պոլինա Օլեյնիկովան, հրապարակայնորեն պատերազմին դեմ են արտահայտվել։ Աղջիկը կապույտ հագուստով էր, ձեռքին դեղին վարդերի փունջ ուներ։ Արշակի ձյունաճերմակ շապիկի վրա կարմիր ներկով գրված էր. «Fuck the war»։ 2022թ. մարտին նա Ռուսաստանից մեկնել է Բեռլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
2022-ին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ կապ ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են գտել
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ...
Պերուում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 6 մարդ  զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը․․․
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս...
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին…
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. Դատախազություն
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ