News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Ֆիլիպինները հայտարարել են այն պլանների մասին, որոնցով նախատեսվում է երկրի չորս ռազմակայաններ ամերիկյան զինվորականների մուտքի իրավունքի ընդլայնում, նշվել է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Հայտարարության համաձայն՝ խոսքը երկու երկրների միջեւ ընդլայնված պաշտպանական համագործակցության (EDCA) համաձայնագրի «լիակատար իրականացումն արագացնելու» պլանների մասին է։ Նշվել է, որ ձեռք է բերվել համաձայնություն «երկրի ռազմավարական շրջաններում» չորս նոր ռազմակայաններ նշանակելու մասին՝ ի հավելումն ավելի վաղ արդեն համաձայնեցված հինգ ռազմակայանների։

«Այս նոր օբյեկտների ներառումը EDCA-ի շրջանակում թույլ կտա ավելի օպերատիվորեն աջակցություն ցուցաբերել Ֆիլիպիններում հումանիտար եւ կլիմայական աղետների դեպքում, ինչպես նաեւ արձագանքել այլ ընդհանուր մարտահրավերների»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։

Պենտագոնում նշել են, որ «ֆիլիպինա-ամերիկյան դաշինքը դիմացել է ժամանակի փորձությանը եւ մնում է անխախտ»։

ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների միջեւ ընդլայնված պաշտպանական համագործակցության համաձայնագիրը (EDCA) կնքվել է 2014թ. եւ ամերիկյան զինվորականներին թույլ է տալիս օգտագործել ֆիլիպինյան ռազմակայանների օբյեկտները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ