News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրգրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, եւ առաջիկայում էլ ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. «Մենք այդ փուլը բարեբախտաբար, հաղթահարել ենք»,-ընդգծեց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացառում եմ, որ զինվորական կացարանում տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ արված չլինեն. փաստաբան
Լեյտենանտի կողմից այն հայտարարությանը, թե չի եղել բենզին տարածքում, այդ հարցի առնչությամբ ստացվել է սպառիչ պատասխան, որը մեծացնում է կասկածամտությունը...
Տղաները նախապես մահացած են եղել. զինվորական կացարանում հրդեհից մահացած զինծառայողի տատ
Մենք 15 զինծառայողների ծնողներով չենք հավատում պաշտոնական վարկածին...
«Մենք լիարժեք բավարարված չենք հանդիպումից». կացարանում հրդեհից մահացած զինվորի հայրը՝ զինդատախազի հետ հանդիպման մասին
Ամբողջը քննչական գործողության փուլում է, գաղտնիք է, չենք կարող բացահայտել...
Կացարանում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները հանդիպում են զինդատախազի հետ
Հանդիպում են ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ...
Կա՛մ վարչապետն է ստում, կա՛մ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված․ Նորայր Նորիկյան
Այս հարցի վերաբերյալ հանրությանը պետք է տրվի սպառիչ տեղեկություն, ինչով է…
Թող բերեն Եղոյին տան ինձ, 30 րոպե հետո ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնող
Մենք ուզում ենք իմանալ՝ ո՞ւմ հրամանով են դիերը տեղափոխել, վարչապետի հրամանով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ