News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրություններին: Այդ մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում։

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ եմ հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։

Մարդու իրավունքների առաջատար այս կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, մասնավորապես, ահազանգել եմ Ադրբեջանի խորհրդարանի` մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջի կողմից արված հայտարարության մասին՝ միջազգային իրավունքի սուբյեկտ համարվող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու վերաբերյալ։

Բերձորի միջանցքի արգելափակումից ի վեր՝ գրություններիս առանցքում են եղել Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքով 120 000 արցախահայության մոտ առաջ եկած կենսական կարիքների բավարարման անհրաժեշտությանը, ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազի և էլեկտրաէներգիայի անջատումներին և, առհասարակ, Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը վերաբերող հարցերը։

Հատուկ անդրադարձ եմ կատարել նաև Ադրբեջանի կողմից 19 հայ երեխաներին էմոցիոնալ և հոգեբանական բռնության ենթարկելու անթույլատրելի միջադեպին, որը պետք է դառնա հետաքննության առարկա իրավասու միջազգային օղակների կողմից։

Այս գրությունների կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն պրն․ Միրոսլավ Պապայից ստացել եմ պատասխան նամակներ, որոնց համաձայն՝

ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին,

հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի (Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը, ․ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը։

Շնորհակալություն եմ հայտնում ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակին և անձամբ տկն․ Բուրիչին ու պրն․ Պապային՝ իմ հրատապ գրություններին արձագանքելու համար։

Միաժամանակ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելուն միտված գործուն քայլերի անհրաժեշտությունը:

Դատապարտումները քիչ են, անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ», - գրել է Թովմասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերյան մարտերից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է. քաղաքապետ
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած  ենթակառուցվածքների թվում էր նաև…
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպանը՝ El Mundo թերթին
2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է...
Թեհրանը զգուշացրել է Բաքվին. «Ալիեւ, մի խանգարիր քո անդորրը»
Ալիրզա Մոնադին նշել է. «Մենք խնդրում ենք Ալիեւին աշխարհի տնտեսական ճգնաժամի պայմաններում իր գործողություններով․․․
Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ…
Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն այսօր հուղարկավորվել է
Արշակը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ․․․
Բաքվում փորձել են հայկական կողմին վերագրել սեփական հնարքները
Թե ով է ագրեսորը, ով է միտումնավոր սրում իրավիճակը տարածաշրջանում, ով է ապատեղեկատվության քարոզում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ