News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով պայմանավորված՝ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում ընդունել է որոշում։

Ըստ այդմ՝ սահմանվել են անցումային դրույթներ, մասնավորապես՝ առանձնահատկություններ առաջին անգամ դիմողների և վերափորձաքննության համար դիմողների համար։

Առաջնակի դիմողների հաշմանդամությունը 2023 թ. փետրվարի 1-ից գնահատվելու է նոր ընթացակարգերով, իսկ վերափորձաքննության համար դիմողները շարունակելու են գործող ընթացակարգերով մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 

Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, սահմանել անցումային դրույթներ առաջին անգամ և վերափորձաքննության համար դիմողների համար, հստակեցվում են հաշմանդամության սահմանման շեմերը, իսկ տարիքային տարանջատման սանդղակը համապատասխանեցվում է կրթության ոլորտում կիրառվող սանդղակին։

Տպել
Ամենաշատ