News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը, սա 5-րդ երկիրն է, որը նման քայլի է դիմել։

«Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը հինգշաբթի՝ փետրվարի 2-ին եւ ուրբաթ՝ փետրվարի 3-ին փակ է այցելության համար։ Վարչական հարցերի համար մեզ հետ կարելի է կապ հաստատել էլ. փոստով»,- հայտնել են հյուպատոսությունից:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի մի շարք եվրոպական երկրների կողմից Ստամբուլում իրենց հյուպատոսությունների փակումը անվանել է երկրի դեմ «հոգեբանական պատերազմ» ՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին։

Ավելի վաղ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել էին, որ քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով դադարել են այցելուներ ընդունել։

Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը հայտնել է, որ այն շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ