
Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 3-ի գիշերը սպասվում է ձյուն, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օրվա երկրորդ կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն, օրվա երկրորդ կեսին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +1+3:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2-4,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-2,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2-5,
Լոռիում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -1 + 4,
Տավուշում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3 + 7,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -4-6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2 + 2,
Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3 + 5,
Արմավիրում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2 + 4,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2-4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 3 + 6,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1 + 3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 4 + 8։