News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի քաղաքացիների մեծ մասը հանդես է գալիս ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի սահմանման օգտին։ Այս մասին են վկայում «Ազգային ժողովրդավարական ինստիտուտ» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության (NDI) հարցման արդյունքները։

Այսպես, այն հարցին, թե արդյոք վրացական կառավարությունը պետք է վիզաներ սահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար, վրացիների 69 տոկոսը դրական է պատասխանել։ Վրաստանի բնակիչների 21 տոկոսը դեմ է արտահայտվել վիզային ռեժիմին, հարցվածների 10 տոկոսը չի կարողացել պատասխանել։ 

NDI-ի տվյալներով՝ հարցման մասնակիցների մեծամասնությունը (69 տոկոս) կարծում է, որ մեծ թվով ռուսաստանցիների ներգաղթը Վրաստան բացասաբար կանդրադառնա Հանրապետության վրա: Վրացիների 17 տոկոսը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիների ներգաղթը լավ կանդրադառնա երկրի վրա, 6 տոկոսը պատասխանել է, որ դա ոչ մի ազդեցություն չի ունենա, իսկ 8 տոկոսը չի կարողացել պատասխանել։

  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ