News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուն համալրելու վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:

ՀՀ կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն և  անհրաժեշտ են ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուն համալրելու համար:

Դրամանիշերի և ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով  ՀՀ կենտրոնական բանկում ստեղծված  է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակում (Վազգեն Սարգսյան 6 հասցեով)։ Հանձնաժողովին դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջարկվող նյութերի բարձր որակի լուսանկարները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 010-592592 (ներքին՝ 0665) հեռախոսահամարով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախկին նախագահ Ռոուսեֆը գլխավորել է ԲՐԻՔՍ բանկը
Կառավարիչների խորհուրդը միաձայն բանկի նախագահ ընտրեց Դիլմա Վան Ռոուսեֆին․․․
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից (ֆոտո)
Ստոմատոլոգիական կլինիկայի շինարարությունը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի աջակցությամբ...
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿը հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար
1-ին տեղ՝ iPhone 14 Pro Max բջջային հեռախոս...
Անգլիայի բանկը իր հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է տարեկան մինչեւ 4,25 տոկոս
Տոկոսադրույքն այժմ գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա 2008 թվականի հոկտեմբերից հետո...
ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող...
Ամենաշատ