News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Փետրվարի 2-ին այցելել եմ ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում հետևել եմ ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նաեւ նշել է. «Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկների հետ։

Հետաքրքրվելով նրանց ծառայությամբ ու տրամադրությամբ՝ վստահեցրել եմ, որ զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը։ Նաև ներկայացրել եմ որոշ մանրամասներ՝ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, զինվորական օրինակելի կարգապահության համար, զորամասը ճանաչվել է ուսումնական լավագույն զորամաս։ Զորամասի հրամանատարին եմ հանձնել պատվո դրոշը»:

Ուսումնական զորամաս կատարած այցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ, որոնց թիվն օրեցօր ավելանում է։
«Ողջունել եմ զինծառայողների ընտրությունն ու պատրաստակամությունը ԶՈւ բարեփոխումների շրջանակում իրականացվող այս ծրագրին միանալու և ուսումնական պատրաստություն անցնելու համար, մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Պատասխանել եմ ժամկետային զինծառայողների հարցերին, վստահեցնելով, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին: Այցի ավարտին առանձնազրույցներ եմ ունեցել ուսումնական կենտրոնի սպայակազմի հետ, քննարկել ԶՈւ արդիականացման հեռանկարները, մտքեր փոխանակել զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդման հարցերի շուրջ: Ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցել եմ նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ»,– ֆեյսբուքյան իր էջում հավելել է Սուրեն Պապիկյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ