
«Գրին Ռեզիդենշլ Պարկ» ընկերության եւ աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցի՝ Wyndham Hotels & Resorts-ի համագործակցության արդյունքում Ծաղկաձոր քաղաքում կառուցվելու է պլատինիում դասի, միջազգային 5-աստղանի Wyndham Tsaghkadzor հյուրանոցային համալիր։
Wyndham Hotels & Resorts-ն աշխարհի ամենամեծ հյուրանոցային ցանցն ունեցող ամերիկյան ընկերություն է, որը ներկայացված է բոլոր 6 մայրցամաքներում՝ միավորելով 9200-ից ավելի հյուրանոցներ՝ շուրջ 80 երկրներում։
Wyndham Tsaghkadzor-ը գերժամանակակից եւ դասական ճարտարապետական տարրերի կիրառմամբ շքեղագույն կառույց է լինելու։ Կառուցվող հյուրանոցային համալիրն ունենալու է 151 ապարտամենտներ, բարձրակարգ ռեստորաններ, կոնֆերանս դահլիճներ, լաունջ-բար, սպա կենտրոն, ֆիթնես սրահ, փակ լողավազան, շոգեբաղնիք, մեծահասակների եւ երեխաների համար նախատեսված խաղասրահներ, բացօթյա սրճարան, բացօթյա կինոսրահ, ամենագնացների եւ ձնագնացների կայանատեղի, դահուկների պահոց-չորանոց, լանդշաֆտային այգի, ինչպես նաեւ էկզոտիկ բուսականությամբ եւ ծառատեսակներով հարուստ ձմեռային այգի...
Ներդրման ծավալները կազմելու են շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով։
«Գրին Ռեզիդենշլ Պարկ» եւ Wyndham Hotels & Resorts ընկերություններն համոզված են, որ այս համագործակցության արդյունքում ստեղծվելու է 400 եւ ավելի նոր աշխատատեղ եւ կառուցվող Wyndham Tsaghkadzor-ը մեծ զարկ է լինելու Հայաստանում տուրիզմի զարգացմանը։