News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան եւ Շվեդիան հավատարիմ են ՆԱՏՕ-ին միաժամանակյա անդամակցության իրենց հանձնառությանը՝ չնայած Շվեդիայի թեկնածության հետ կապված Թուրքիայի առարկություններին։ Այս մասին հինգշաբթի Ստոկհոլմում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են երկու երկրների վարչապետները, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ կարող էր ավելի շուտ հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտին, քան Շվեդիայի հայտին, սակայն Ֆինլանդիայի նախագահն ու արտգործնախարարը մերժել էին այդ գաղափարը՝ պնդելով, որ երկու հյուսիսային երկրների անվտանգությունը կախված է միմյանցից: 

«Ինձ դուր չի գալիս այս մթնոլորտը, մի իրավիճակ, երբ Շվեդիան ներկայացվում է որպես խնդրահարույց երեխա։ Ես չեմ կարծում, որ դա այդպես է»,-ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։

«Շվեդիան նաեւ կատարում է բոլոր կետերը, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար»,-հավելել է նա։

Իր հերթին, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է պահպանել ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ համաձայնագիրը, որն անցյալ տարի ստորագրվել էր Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի միջեւ:

«Մենք միասին ենք սկսել այս ճանապարհորդությունը եւ միասին շարժվում ենք դեպի անդամակցություն»,-հավելել է նա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սթոլթենբերգը հայտարարել է պաշտպանական ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին
Նրանք պայմանավորվել են, որ հիմնվելու են այս պարտավորության վրա եւ հաջորդ տարի կորոշեն 2024 թվականից հետո հետագա պարտավորությունների վերաբերյալ․․․
Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 4-5-ը՝ չնայած Հունգարիայի բողոքին․ Սիյարտո
Ապրիլի 4-5-ին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ նախարարների մակարդակով նա կգումարի․․․
Բորելը Ուկրաինային մեկ միլիոն միավոր զինամթերք մատակարարելու որոշումը «պատմական» է անվանել
Մենք ունենք մի սցենար, որը ներառում է երեք կետ․․․
ԵՄ-ում Ուկրաինայի անդամակցության կամ ՆԱՏՕ-ի երաշխիքների հարց այժմ չկա․ Գերմանիայի ԱԳՆ
ՆԱՏՕ-ն բաց դռների քաղաքականություն է անցկացնում, ինքնիշխան պետություններն իրենք են որոշում, թե որ դաշինքին են ցանկանում միանալ․․․
Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը
Այն տորագրել է նախագահ Թայիփ Էրդողանը․․․
Զախարովան զգուշացրել է ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ անմիջական ռազմական առճակատման վտանգի մասին
Զախարովան նշել է, որ շուքով հայտարարվել է, որ հանուն Ուկրաինայի «ռազմի դաշտում վճռական շրջադարձի» զենք կփոխանցվի «ավելի քան 9 զրահապատ բրիգադների համար»․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ