News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գինեսի ռեկորդների գիրքը ներկայացրել է աշխարհի ամենածեր շանը` Բոբիին: Բոբին 30 տարեկան 266 օրական է։

Գինեսի գրքի հայտի մեջ ասվում է, որ Բոբին այդ տիտղոսը նվաճել է 23-ամյա Սփայք անունով շանից, որը հունվարին ճանաչվել է աշխարհում այժմ ապրող ամենածեր շունը:

Նա նաեւ գերազանցել է պատմության մեջ ամենածեր շան՝ ավստրալական Բլու հովվաշան ռեկորդը, որն ապրել է 1910-1939 թվականներին՝ 29 տարի 5 ամիս։

Բոբին զտարյուն Rafeiro do Alentejo է. սա պահապան շների ցեղատեսակ է, որի կյանքի միջին տեւողությունը 12-14 տարի է:

Նա իր ողջ կյանքն ապրել է Կոստաների ընտանիքի հետ՝ պորտուգալական գյուղում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ