News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր Մայքլ Բենեթը հինգշաբթի նամակ է ուղարկել Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկին եւ Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայիին՝ կոչ անելով TikTok-ին հեռացնել իրենց հավելվածների խանութներից՝ վկայակոչելով այն մտահոգությունները, որ TikTok-ը մշակում է ԱՄՆ օգտատերերի տվյալները, հաղորդում է ABC News-ը:

«Ինչպես սոցիալական ցանցերի մեծ մասը, TikTok-ն ընդարձակ եւ բարդ տվյալներ է հավաքում իր օգտատերերից: Ի տարբերություն սոցիալական ցանցերի մեծամասնության, Tik Tok-ը յուրահատուկ խնդիր է կատարում»,- ասել է Բենեթը: «TikTok-ի հսկայական ազդեցությունը եւ տվյալների ագրեսիվ հավաքագրումը հատուկ վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար՝ կապված չինական օրենսդրությամբ նրա մայր ընկերության պարտավորությունների հետ»:

TikTok-ը, որն ամսվա մեջ ունի ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր ԱՄՆ-ում, բախվում է ամերիկյան իշխանությունների աճող վերահսկողությանը, որոնք մտահոգված են հարթակի օգտատերերի տվյալների անվտանգությամբ:

Դեկտեմբերին Կոնգրեսն արգելել է Tik Tok-ը դաշնային կառավարությանը պատկանող բոլոր սարքերում: Tik Tok-ի գլխավոր տնօրեն Շոու Ցզու Չուն մարտին պետք է ներկայանա Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողով՝ ընկերության տվյալների պաշտպանության պրակտիկայի հետ կապված, երկուշաբթի օրը հայտնել են հանձնաժողովը:

ԱՄՆ նահանգների կեսից ավելին քայլեր է ձեռնարկել Tik Tok-ը պետական սարքերում մասնակի կամ ամբողջությամբ արգելելու համար։

TikTok-ը հայտարարել է, որ ամերիկյան օգտատերերի տվյալները պահում է Չինաստանի սահմաններից դուրս եւ Չինաստանի կառավարության խնդրանքով երբեք չի հեռացրել ամերիկյան հաղորդագրությունները հարթակից:

Google-ն ու Apple-ը դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

«Ցավոք, սենատոր Բենեթի նամակը գրեթե բացառապես հիմնված է TikTok-ի մասին մոլորեցնող տեղեկությունների վրա»,- ասվում է TikTok-ի հայտարարության մեջ, որն ուղարկվել է ABC News-ին:

«Դա նաեւ անտեսում է այն զգալի ներդրումները, որոնք մենք կատարել ենք Project Texas-ի շրջանակներում, ծրագիր, որը համաձայնեցվել է մեր երկրի ազգային անվտանգության առաջատար փորձագետների հետ՝ մեր համայնքին իրենց տվյալների անվտանգության եւ TikTok պլատֆորմի ամբողջականության վերաբերյալ լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու համար»,- հավելել են ընկերությունից։

«Մենք հիասթափված ենք, որ շատ պետական կառույցներ, գրասենյակներ եւ համալսարաններ այլեւս չեն կարողանա օգտագործել TikTok-ը՝ համայնքներ կառուցելու եւ ընտրողների հետ կապ հաստատելու համար»,- ասել է ընկերությունը:

Հունիսին Buzzfeed-ը հայտնել էր, որ Չինաստանում գործող TikTok-ի ինժեներները հասանելիություն են ստացել ԱՄՆ օգտատերերի անձնական տվյալներին, օրինակ՝ հեռախոսահամարներին: Հոկտեմբերին Forbes-ը հայտնել էր, որ TikTok-ի մայր ընկերություն ByteDance-ը մտադիր է հավելվածն օգտագործել որոշ օգտատերերի մասին տեղեկություններ ստանալու համար:

Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել էր արգելել TikTok-ը 2020 թվականին՝ ի վերջո կոչ անելով ByteDance-ին վաճառել հավելվածը ամերիկյան ընկերությանը։ Սակայն վաճառքը այդպես էլ տեղի չունեցավ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ