News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինացի կենսաբանները լայնածավալ հետազոտություն են անցկացրել՝ վերլուծելով մոտ հազար տեսակի կենդանիների կյանքի տեւողությունը։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ միայնակներն ավելի քիչ են ապրում, քան նրանց սոցիալական ցեղակիցները, գրում է Planet Today-ը։

Կաթնասունները տարբերվում են սոցիալական կազմակերպվածությամբ։ Նրանց թվում կան միայնակներ, որոնք զուգավորում են միայն զուգավորման շրջանում։ Կան տեսակներ, որոնք նախընտրում են մշտապես ապրել զույգերով։ Վերջապես կան նաեւ երամային տեսակներ:

Կաթնասունների կյանքի տեւողությունը նույնպես շատ փոփոխական է։ Օրինակ, գետնափորները կամ մկները մոտ երկու տարի են ապրում: Իսկ կետերը կարող են երկարակյաց լինել՝ հասնելով երկու հարյուր տարվա:

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականներն իրենց լայնածավալ հետազոտության արդյունքները հրապարակել են Nature Communications ամսագրում։ Նույնիսկ տեսակով եւ կենսակերպով նման կենդանիները, ունենալով մոտավորապես նույն չափերը, կարող են զգալիորեն տարբերվել կյանքի տեւողությամբ։ Վերջինս մեծապես կախված է նրանից՝ միայնակ ապրելակերպ է վարում կենդանին, թե նախընտրում է ցեղակիցների կոլեկտիվը։ Խմբերով ապրող կաթնասուններն ավելի երկար կյանք ունեն։

Իրենց բացահայտումները գիտնականները նաեւ կենդանիների գենոմների անալիզի ժամանակ են ստուգել: Բջջային, գենոմային մակարդակում նաեւ բացահայտվել է կյանքի տեւողության եւ սոցիալականության հարաբերակցություն։ Հայտնաբերվել է նաեւ երկարակեցության եւ իմունիտետի կապ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ