
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Ստեփանավանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար:
Դժվարանցանելի է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը:
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար բաց է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Վարդենիս, Քաջարան, Գորիս, Դիլիջան, Ջերմուկ, Վայք քաղաքներում, Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում, Ելփին-Չիվա ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Ամասիայի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում բուք է։
Աշոցքի տարածաշրջանում գետնաբուք է:
Կապան, Քաջարան, Թալին քաղաքներում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։