News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում միասնական թվային հարթակի ձեւավորման հարցը կարեւոր է Հայաստանի համար։ Այս մասին ուրբաթ «Digital Almaty. թվային գործընկերությունը նոր իրականությունում» միջազգային համաժողովում ասել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ համար կարեւոր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային հարթակի ձեւավորման հարցը։ Այս համատեքստում նշեմ տեղեկության միջպետական փոխանակման համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտ ունեցող թվային նախագծերի ստեղծման եւ զարգացման արդիականությունն ու բարձր պահանջվածությունը»,- ասել է նա։

Փաշինյանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանում զարգանում է թվային էկոնոմիկան։ «Հայաստանի Հանրապետության IT-ոլորտում շրջանառությունը 2022թ. ավելացել է ավելի քան 50 տոկոսով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հատվածի բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում հետեւողականորեն աճում է։ Մենք, մեր կողմից, IT- բիզնեսին սեկտորային պետական աջակցություն ենք ցուցաբերում։ Անցած տարի ավելի քան 1 000 սթարտապներ էական հարկային արտոնություններ են ստացել»,- նշել է նա։

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ «միասնական թվային տարածքի ձեւավորման ժամանակ անհրաժեշտ է չմոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության համալիր համակարգի ստեղծման մասին»։ «Այս համատեքստում տվյալների շրջանառության մասին միջազգային համաձայնագրի կնքման աշխատանքի արագացումը հատկապես արդիական է թվում»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Եվրասիական վերաապահովագրության ընկերությունը կստեղծվի Եվրասիական տնտեսական միության երկրներում․․․
Մհեր Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները
Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում…
Միշուստինը խոսել է ԵԱՏՄ երկրների հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման մասին
«Հետագայում առեւտրաշրջանառությունը մեծացնելու նպատակով միության շրջանակներում զարգացնում ենք անկախ․․․
Մհեր Գրիգորյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջնակներում համագործակցության հարցերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության...
2022 թ․ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտուրը գրեթե երկու անգամ ավելացել է․ էկոնոմիկայի նախարար
Մասնավորապես, Ռուսաստանի հետ առեւտուրն աճել է գրեթե 92%-ով՝ կազմելով 5 մլրդ 33 մլն դոլար․․․
Բովանդակային մակարդակում դեպի Արեւմուտք Հայաստանի շրջադարձի դրսեւորումներ չեմ տեսնում․ Սիլաեւ
Այն ամենը, ինչ ասում են Հայաստանի իշխանությունները, կարելի է շատ ավելի դիպուկ եւ դիվանագիտորեն ասել․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ