News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկրի որոշ դաշնակիցներին մեղադրել է երկիրն ապակայունացնելու փորձի եւ Ստամբուլի Իսթիքլալ փողոցում անցյալ տարի տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ:

«Որոշ երկրներ, որոնք հայտնի են որպես «բարեկամներ եւ դաշնակիցներ», որդեգրել են «ինչ էլ որ լինի, միայն թե ոչ կայուն Թուրքիա» դիրքորոշումը։ Մի՞թե մենք չգիտենք, որ Իսթիքլալ փողոցում հարձակման հետեւում կանգնած էին նրանք, ում հետ դուք դաշնակիցներ եք եղել։ Մի՞թե մենք չգիտենք, որ նրանք՝ ձեւանալով որպես դաշնակիցներ եւ ընկերներ, փորձել են օձի պես կծել մեզ»,-Սոյլուի խոսքը մեջբերում է Yeni Şafak թերթը՝ հայտարարելով, որ Թուրքիայի ՆԳ նախարարը նկատի ուներ ԱՄՆ-ին։ 

Նրա խոսքով՝ եթե Թուրքիան ձախողվեր, ապա նրան «կվերաբերվեին որպես գաղութային ջոկատի»։

«Այսօր նրանք տարբեր հնարքների են մասնակցում, որովհետեւ Թուրքիան հաջողակ է։ Նրանք մեծ հույսեր էին կապում այս ձմռան հետ։ Եթե այդքան շատ բան գիտեիք, ինչո՞ւ չէիք հայտնում Թուրքիային PKK/PYD-ի հարձակման մասին։ Քանի որ դուք նույնպես կանգնած էիք հուլիսի 15-ին տեղի ունեցածի հետեւում (2016-ի այդ օրը Թուրքիայում հեղաշրջման փորձ է տեղի ունեցել)։ Մենք կանգնած ենք դեմ առ դեմ միջազգային գործողությանը»,-ասել է Սոյլուն։  

Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 6 մարդ, տուժել՝ 81-ը։ Ահաբեկչության մեջ կասկածվողը ձերբակալվել է, նա խոստովանել Է, որ կապ ունի Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը կարող է ընտրություններում հավաքել ընտրողների ձայների 47,4 տոկոսը․ Optimar-ի հարցման արդյունքները
Նրա ընդդիմախոս, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ․․․
Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico
Գրեթե մեկ դարի ընթացքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից, ինչպես նաեւ տնտեսության կառավարման ոլորտում երկար տարիների սխալ կառավարումից հետո խորհրդարանում եւ կուսակցական շտաբերում․․․
Թուրքիայի ընդդիմությունն առաջադրել է նախագահական ընտրություններում իր միասնական թեկնածուին
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ավելի վաղ միաձայն կողմ էր քվեարկել մայիսի 14-ը․․․
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը նախագահի իր թեկնածուին չի առաջադրի
Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին...
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ դաշինքի մեջ մտնող «Ազգայնական շարժում»․․․
Քըլըչդարօղլուն, եթե նախագահ ընտրվի, մտադիր է սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները
Չեւիքյոզը նշել է Քըլըչդարօղլուի մտադրությունների մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ