News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը Ջորջթաունի համալսարանում ելույթի ժամանակ կոչ է արել լրջորեն վերաբերվել Թայվանի հանդեպ Չինաստանի հավակնություններին։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Բերնսը նշել է, որ չի կարելի թերագնահատել Թայվանի հանդեպ Պեկինի հավակնությունները։

ԿՀՎ-ի տնօրենը նշել է, որ ԱՄՆ հետախուզության տեղեկացմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակին հրամայել է պատրաստ լինել 2027թ. Թայվանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործողությանը։

«Սա չի նշանակում, թե նա որոշել է ներխուժում իրականացնել 2027թ., բայց  սա հիշեցում է նրա կողմնորոշիչների եւ հավակնությունների լրջության մասին։ ԿՀՎ-ում մեր եզրահանգումներն այն են, որ ես չէի թերագնահատի Թայվանի հանդեպ նախագահ Սի Ծինփինի հավակնությունները»,- ասել է Բերնսը։

Նա, ընդ որում, հավաստիացրել է, որ Չինաստանի նախագահը, հավանաբար, «զարմացել եւ շփոթվել է», երբ տեսել է, թե Ուկրաինայում հակամարտությունն ինչի վերածվեց ռուսական բանակի համար։ Բերնսը համոզված է, որ Սի Ծինփինը, ամենայն հավանականությամբ, փորձել է դասեր քաղել դրանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ