News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («ԹՊԻՀ», «INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի տեղակալ Քևին Օրքինին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Հանդիպման նպատակը ԱՄՆ դեսպանատան և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև սերտ համագործակցության օրակարգի շրջանակում արդեն իսկ կատարված որոշակի աշխատանքների արդյունքների ամփոփումն էր, ինչպես նաև նորաստեղծ կառույցին տեխնիկական աջակցության ցուցաբերման, վերապատրաստումների և փորձագետների ներգրավման նպատակով նախատեսվող ծրագրերի քննարկումը:

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է կոմիտեի նախորդ տարվա գործունեության հիմնական արդյունքները՝ միաժամանակ անդրադառնալով կադրերի պատրաստվածությանն ու կարողությունների զարգացմանը վերաբերող հիմնական խնդիրներին ու առաջնահերթություններին:

Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ Կոմիտեի ծառայողների  մասնագիտական գիտելիքների և կարողությունների կատարելագործումը՝ հատկապես պրակտիկ փորձի և կոնկրետ դեպքերի ներկայացմամբ:

Կողմերը դիտարկել են նաև քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրանց գործարկման համար պատասխանատու մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:

Դեսպանատան ներկայացուցիչները նույնպես շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն  կոմիտեի ղեկավարությանը գործընկերային սերտ հարաբերությունների, բաց և թափանցիկ գործունեության համար՝ ընդգծելով, որ Կոմիտեի հետ տարվող աշխատանքները արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ են: Նրանք հույս են հայտնել, որ հիշյալ համագործակցության շրջանակներում նախանշվող նոր ծրագրերը կիրագործվեն ավելի մեծ արդյունավետությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Արևմուտքից «հյուրեր» են սպասվում
Ինչպես փոխանցում է ԱԳՆ մեր աղբյուրը, Արևմուտքին, մասնավորաբար Վաշինգտոնին չեն բավարարել Հարավային...
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում. ԱՄՆ դեսպանը՝ Քյարամյանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին…
ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ունեն զարգացնելու մեծ պոտենցիալ, սակայն ժամանակ և հետևողական ջանքեր են պահանջվում․ Մակունց
Ես կարծում եմ, որ ցանկացած Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, ով աշխատում է որևէ մայրաքաղաքում, փորձում է...
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները վերադառնում են Հայաստան
Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992թ․-ից  սկսած ՝ Հայաստանի կառավարության հրավերով...
Լու Բոնոն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն...
Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին
Ֆրեն Փալոնեն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել…  
Ամենաշատ