News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ 23.02.2017թ. կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անիվավոր տրակտորը այն վարող անձի կողմից 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի և հափշտակելու նպատակով տեղափոխվել էր ՀՀ Սյունիքի մարզ, իսկ այնուհետև ՀՀ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, որից հետո Ռ.Գ-ն ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված աջակցությունից օգտվելու նպատակով պետական մարմին է ներկայացրել տեղեկություններ այն մասին, որ հիշյալ տրակտորը մնացել է 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում՝ դրա դիմաց ստանալով 5.000.000 դրամի չափով աջակցություն, ինչպես նաև 12.000.000 դրամի չափով մուրհակ, իսկ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը զրկվել է սեփականության իրավունքով ձեռք բերած՝ 17.000.000 դրամ արժողությամբ տրակտորը տնօրինելու, տիրապետելու իրավունքից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տրակտորը հայտնաբերվել է ՀՀ Էջմիածին քաղաքում: Նկարագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը
Խաղի ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ...
Խոշոր հրդեհ Երեւանում. այրվում է Անվտանգության ակադեմիան. «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ
Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է 6–հարկանի շինության սենյակներից մեկում՝ մոտ 300-400 քմ…
Մհեր Սահակյանը ինքնապաշտպանության նկատառումով մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին. փաստաբան
Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ...
Եթե Մհեր Սահակյանը խելացի լինի, իր ձեռքով կգրի մանդատից հրաժարվելու դիմումը, եթե ոչ, ապա մենք կհուշենք. Հովհաննիսյան
Դրա մեկնաբանությունները տրվել են...
Ուրբաթ Ստամբուլում անհայտ անձինք կրակել են ընդդիմադիր «Լավ կուսակցության» գրասենյակի վրա
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կուսակցության կառույցի շենքի եւ հարակից բիզնես կենտրոնի․․․
Վարդանյանը անհարգալից է խոսել, առաջ է եկել Մհեր Սահակյանի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել կոնֆլիկտը. Մամիջանյան
Մհեր Սահակյանը փախնող տղա չի...
Ամենաշատ