News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի բնակիչը վիճակախաղով 17 մլն եվրո է շահել՝ սխալ թույլ տալով էլեկտրոնային տոմսի խաղարկության ամսաթվի ընտրության ժամանակ։ Ինչպես նշվել է հինգշաբթի օրը մոլախաղերի ֆրանսիական կարգավորողի՝ Francaise des jeux-ի հրապարակման մեջ, դա տեղի է ունեցել հունվարին։

Նշվել է, որ ինտերնետի միջոցով վիճակախաղին մասնակցողը ցանկանում էր «բախտը փորձել հենց ուրբաթ, ամսի 13-ին, բայց պատահաբար սխալվել է ամսաթիվն ընտրելիս եւ նշել հունվարի 14-ը»։

Այժմ 40-ամյա ֆրանսիացին, որը չի ցանկացել նշել անունը, մտադիր է ազատվել աշխատանքից, զբաղվել գործարարությամբ, տուն գնել եւ ճամփորդել։ Բացի այդ, նա ծրագրում է «միս գնել ոչ թե սուպերմարկետում, այլ հենց մսագործից»։

2021թ. հոկտեմբերին Ֆրանսիական Պոլինեզիայի բնակչուհին EuroMillions վիճակախաղով 220 մլն եվրո էր շահել, ինչն ամենամեծ ջեքփոթն է այդ խաղի պատմության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ