News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Հունվարի 12-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքում երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա և հափշտակել դրամապանակը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել: 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 02.50-ին անհայտ անձը հետևից փաթաթվել էր իրեն, միասին ընկել էին, այդ ընթացքում նա իր դրամապանակից հափշտակել էր գումար ու հեռացել:

Փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ավազակությունը կատարել են 25-ամյա, 22-ամյա և 19-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Վարդենիսի, երկուսը՝ Էջմիածնի բնակիչ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին, ժամը 23.00-ին, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ խոստովանական ցուցմունք է  տվել,  որ նշված արարքը կատարել է էջմիածինցի երկու ընկերների հետ:

Հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումների արդյունքն օրեր անց էր:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը: Նույն օրը Էջմիածնի Չարենցի փողոցում հայտնաբերվել է նաև 22-ամյա երիտասարդը: Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սկզբում սպառնացել էր արմաշցի վարորդին, ապա կողոպտել
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ…
33-ամյա գորիսեցին սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել...
«Ավտոներկրողների միության» սեփականատերը հանցավոր գործունեություն չի իրականացրել. փաստաբան
2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական է տվել, որ տնտեսական...
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Ամենաշատ