News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Միության հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է շարունակել համակարգային եւ հետեւողական աշխատանքը՝ հիմնված ներքին հնարավորությունների եւ ռեսուրսների ամուր հիմքի վրա, որոնք ուղղված են տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը եւ մեր քաղաքացիների բարեկեցությանը: Այս մասին ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ նպատակներին հասնելու համար նա կարեւոր է համարել բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքը, ձեռնարկատիրության ոլորտում փոխգործակցության զարգացումը։  

Նրա խոսքով՝ որոշիչ դեր են խաղում արտադրության բոլոր փուլերում արտադրողներին աջակցելու միջոցառումները։

Այս համատեքստում Փաշինյանը կարեւորել է ինտեգրացիոն ներուժ ունեցող արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառմանն ուղղված իրավական ակտերի շուտափույթ մշակումն ու ընդունումը։  

Հայաստանի կառավարության ղեկավարը վստահ է, որ այս ուղղության զարգացումը թույլ կտա արդյունաբերողների ջանքերը կենտրոնացնել սեփական արտադրության վրա տնտեսության այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են ռադիոէլեկտրոնիկայի մեքենաշինությունը, ավիաշինությունը, ծրագրային ապահովման արտադրությունը, դեղագործական եւ բժշկական արդյունաբերությունը:

«Միության մրցունակ արդյունաբերության ձեւավորումը պայմանավորված է նաեւ տեխնոլոգիական անկախության մակարդակով եւ նոր տեխնոլոգիաների ներդրման դինամիկայով։ Սա ԵՏՄ անվիճելի գերակայությունն է մոտակա եւ միջնաժամկետ հեռանկարում։ Տեխնոլոգիական անկախության ամրապնդումը ուղղակի կախվածություն ունի նոր տեխնոլոգիական կարգի անցումից եւ չի կարող իրականացվել միաժամանակ: Անցումը կպահանջի գործող արտադրությունների արդիականացում, ինչպես նաեւ նոր նորարարական ոլորտների ստեղծում։

Միությունում պետք է կառուցվի տեխնոլոգիական կանխատեսման համակարգ՝ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում առավել հեռանկարային միտումները ժամանակին բացահայտելու համար։ Ընդ որում փոխգործակցության կարեւոր տարր կարող է դառնալ լավագույն մատչելի տեխնոլոգիաների տվյալների բանկի ստեղծումը»,-եզրափակել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ ապրանքների անմաքս ներմուծման շեմը հասցվել է 1000 եվրոյի
Եթե ապրանքների արժեքը գերազանցի այս գումարը․․․
Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթաց կա․ ՌԴ ԱԳՆ
Մարտի 29-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կայցելի Մոսկվա․․․
Միության ստեղծումից ի վեր Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ․ Թավադյան
Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է հիմնված լինի արտահանման ներուժի զարգացման ․․․
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար արտոնյալ վարկեր ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել․ Թավադյան
Նրա խոսքով երկրում սուր է գործազրկության եւ դրանից բխող միգրացիայի խնդիրը․․․
Ղազախստանն ապրիլի 1-ից ԵՏՄ երկրների հետ ապրանքների հետագծելիության համակարգ կներդնի
Ավելի վաղ ապրանքների ուղեկցող բեռնագրերը պիլոտային ռեժիմով իրացվել են 2020 թվականի դեկտեմբերից՝ կամավոր հիմունքներով․․․
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Եվրասիական վերաապահովագրության ընկերությունը կստեղծվի Եվրասիական տնտեսական միության երկրներում․․․
Ամենաշատ