News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում ամերիկահայերը ցույց են կազմակերպել եւ  Միացյալ Նահանգների իշխանությունից պահանջում են դադարեցնել Ադրբեջանին որևէ տեսակի օգնության տրամադրումը, կասեցնել վերջինիս ռազմական աջակցության տրամադրումը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Ցույցին մասնակցել են նաև ԱՄՆ կոնգրեսականներ: Ադամ Շիֆի խոսքով՝ պետք է թուլ չտալ այլևս ոչ մի լումա ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվի. «Ես կոչ եմ արել վարչակազմին գործել: Անձամբ նախագահի հետ խոսել եմ Ադրբեջանի կողմից եկող վտանգի մասին։ Եվ ես շարունակում եմ պաշտպանել վարչակազմի ավելի ուժեղ գործողությունները»:

Հիշեցնենք՝ արդեն մեկ ու կես ամիս «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղը և նրա 120,000 բնակչությանը զրկել Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ: Ադրբեջանը հերքում է շրջափակման վերաբերյալ մեղադրանքը։

«Հայ դատի հանձնախմբի» արևելյան շրջանի ղեղավար Արա Չալյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների իշխանություններում շատերը չեն պատկերացնում իրավիճակը, և իրենք փորձում են բազմաթիվ հանդիպումների միջոցով խնդիրն օրակարգային դարձնել:

«Մեզ չի բավարարում վարչակազմի ներկայիս արձագանքը: Պետքարտուղարը խոսել է շրջափակման մասին և խնդրել այն դադարեցնել։ Դա բավական չէ։ Միացյալ Նահանգները կարող է հրամայել շրջափակումը դադարեցնել և նաև պատժամիջոցներ կիրառել այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան: Նաև պետք է փորձել մարդասիրական օգնություն տրամադրել՝ օգտագործելով իրենց հասանելի ռեսուրսները և այլ լծակները»,-«Ամերիկայի ձայնին» ասել է նա:

Կոնգրեսական Ֆրենք Փալոնի խոսքով՝ ինքը թեև Լեռնային Ղարաբաղում չէ, բայց պատկերացնում է, թե ինչ դժվարին իրավիճակ է տիրում այնտեղ: Նա փորձում է «Հայ դատի» հանձնախմբի հետ անել հնարավորը՝ ստիպելու ԱՄՆ կառավարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի բացեն Լաչինի միջանցքը: Հիշեցնելով պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգը Ադրբեջանի նախագահին, որով նա պահանջել էր վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, կոնգրեսականը նշեց. «Վարչակազմում պետքարտուղարության կողմից նաև այլ ջանքեր են գործադրվում՝ ճնշում գործադրելու Ալիևի վրա՝ դադարեցնելու շրջափակումը։ Բայց ես կարծում եմ, որ մինչ այժմ դա հաջող չի եղել: Մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել այդ ուղղությամբ»:

«Մենք Արցախի կողքին պետք է լինենք»,-ցույցի վերջում հայտարարեց Վաշինգտոնի «Հայ դատի հանձնախմբի» ղեկավար Արամ Համբարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ