News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աֆղանստանից թմրանյութերի արտադրությունն ու մաքսանենգությունն աճում է՝ չնայած «Թալիբան» շարժման հավաստիացումներին, որը երկիրը վերահսկում է 2021 թվականի օգոստոսից։ Այս մասին Դուշանբեում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Տաջիկստանի նախագահին կից թմրանյութերի վերահսկման գործակալության տնօրեն Հաբիբուլլո Վոհիձոդան։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Տաջիկստանում, հատկապես սահմանամերձ շրջաններում, նկատվում է Աֆղանստանից թմրանյութերի ձերբակալությունների ծավալի աճ։ 2021 թվականին Տաջիկստանում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4 տոննա 83 կգ թմրանյութ, 2022 թվականին՝ 4 տոննա 165 կգ թմրանյութ։ 

Վոհիձոդան նշել է, որ Աֆղանստանից Տաջիկստան թմրանյութերի մաքսանենգության ծավալների ավելացման ֆոնին ավելացել է հանրապետությունում Աֆղանստանի քաղաքացիների ձերբակալությունների թիվը՝ կապված թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ: Եթե 2021 թվականին թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար Տաջիկստանում ձերբակալվել է Աֆղանստանի ութ քաղաքացի, ապա 2022 թվականին՝ 19։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Տաջիկստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների համար ձերբակալվել է 24 օտարերկրացի, այդ թվում՝ Պակիստանի, Իրանի եւ Ղրղըզստանի քաղաքացիներ։ Նրանցից առգրավվել է 367 կգ թմրանյութ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է շինընկերության տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Ամենաշատ