News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Մենք լինելով պատերազմի մեջ, մեր իշխանությունները, ցավոք, հոգեբանական ճնշման են ենթարկում ամբողջ հասարակությանը՝ մի պարզ հարց տալով՝ դուք պատերազմ եք ուզո՞ւմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, «Միացյալ Հայաստան» կուսակցության կազմակերպած «Պատերազմ եւ անվտանգություն» խորագրով քննարկման ժամանակ նշեց  կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

«Մենք չենք ուզում պատերազմ, բայց մենք պետք է պատրաստ լինենք ու չվախենանք պատերազմից: Որովհետեւ ինչքան էլ մենք ձգտում ենք մեր հարաբերությունները կարգավորել երկու հարեւան պետությունների հետ, մենք չպետք է մոռանանք, որ նրանք թշնամի պետություններ են: Դա փաստ է:

Այո, հավերժ թշնամիներ չեն լինում, բայց պետք է դա բնական բանակցությունների արդյունքում արժանապատիվ խաղաղություն լինի, ոչ թե պարտադրված: Ընդհուպ մինչեւ ապառազմականացված պետություն դառնանք,  որ հաճոյանանաք Ադրբեջանին կամ Թուրքիային», -ասաց նա:

Թարվերդյանը նաեւ նկատեց, որ պետք է հասկանանք, որ Հայաստանն ամբողջ հայության պատմական հայրենիքն է. «Միայն մենք չենք, որ պետք է Սփյուռքից ինչ-որ բան խնդրենք կամ ուզենքՉգիտես ինչու մարդիկ արտերկրում զարմանում են, երբ հարցնում եմ՝ իսկ մենք ի՞նչ կարող ենք անել որպես պետություն, որպես հայրենիք: Շատերի մոտ, ցավոք, ամեն ինչը միայն նյութականով է արտահայտված, բայց մայրական սերը, որ հայրենիքը պետք է տա, անհրաժեշտ է: Ուշադրությունը մեր սփյուռքի հայրենակիցներին անհրաժեշտ էՔանի որ առանց տնտեսության չի կարող պետությունն ուժեղ լինել ու պաշտպանվել, հայտարարում եմ պաշտոնապես, մեր պետությունը, ինչ-որ տեղ անգամ նավթային պետություններից հարուստ է»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ