News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 194 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 568 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 64 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 21,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ է տեղի ունեցել
Նախագահ Հարությունյանը կարեւորել է ուժային եւ քաղաքացիական կառույցների, պետական կառավարման եւ...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ
Վրթանես Սրբազանն իր շնորհակալությունն է հայտնել պետնախարարին...
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ իրավիճակն Արցախում մնում է լարված, կա ապակայունացման վտանգ
Իրավիճակը Ղարաբաղում եւ Աֆղանստանում մնում է լարված...
Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանն Արցախի համար հումանիտար շարասյուն կկազմակերպի
Հումանիտար շարասյան մասին տեղեկացրել է Լորան Վոքեն...
Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը
Զրուցակցիները կարևորել են միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից…
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ…
Ամենաշատ