News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արցախում «ընդամենը» մոտ 120 հազար մարդ է ապրում, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն։ Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն Արցախի։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով գործող իշխանությունների հասցեին հնչող կշտամբանքներին։

Ընդ որում՝ «ժողովրդի ընտրյալը» լսումների մասնակիցներին մեղադրեց անպատասխանատվության մեջ։

«Դուք պատրա՞ստ եք պատասխան տալ ձեր խոսքերի եւ նախկինում հնչեցրած սպառնալիքների համար։ Նստել եք միայն եւ մատ եք թափ տալիս։ Ճիշտ առաջնահերթություններ ունեցեք։ Սկսեք ամեն ինչ ճիշտ ներկայացնել: Դուք ընդհանրապես ո՞վ եք, արա»,-ասաց նա՝ քննադատելով իր ընդդիմախոսներին։

Արսենյանի կարծիքով՝ ժողովուրդը գործող ընդդիմության դատավճիռը կայացրել է դեռեւս 2021 թվականի ընտրություններում (գործող իշխանությունների օգտին քվեարկել է Արսենյանի նշած 3 մլն բնակիչներից մի քան 680 հազարը-խմբ․)։

Այս արտահայտությունից հետո լեզվակռիվ սկսվեց։ 

Լսումները գլխավորող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկաներին կոչ արեց լռություն պահպանել եւ թույլ տալ Արսենյանին շարունակել իր խոսքը: Այնուամենայնիվ, նրա խնդրանքները բազմիցս անտեսվեցին։

Դա, ճիշտ է, չխանգարեց Արսենյանին։

«Ղարաբաղյան հարցի մանիպուլյացիան Ձեզ հնարավորություն չի տա իշխանության գալ Հայաստանում։ Մոռացե՛ք դրա մասին»,-հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենք՝ ՔՊ-ն, պատասխանատու իշխանություն են եւ ապահովում են Հայաստանի պետական շահերի սպասարկումը։

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի ազգային շահերից»,-ասաց նա։ Ավելին, նա ներկաներին կոչ արեց «զերծ մնալ այլատյաց արտահայտություններից, քանի որ դրանք միայն վնաս են հասցնում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ