News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Իսպանիայի ազգային գրադարանն իր արխիվում հայտնաբերել է նախկինում անհայտ պիես, որը հեղինակել է «Շները մսուրում» գրքի հեղինակ Ֆելիքս Լոպե դե Վեգան: Ձեռագիրը նույնականացվել է նեյրոնային ցանցի շնորհիվ, որը 1300 ստեղծագործություն համեմատել է 350 դրամատուրգների բառապաշարի հետ: Վերոնշյալ բացահայտումները հաստատել են բանասերները, գրում է Reuters լրատվական գործակալությունը։

Լոպե դե Վեգայի նոր պիեսը կոչվում է «Ֆրանսուհի Լաուրան»: Նա այն գրել է 1635 թվականին՝ իր մահից որոշ ժամանակ առաջ։ Ստեղծագործության գլխավոր հերոսը Բրետանի դուքսի դուստրն է եւ կոմս Առնալդոյի կինը՝ Լաուրան։

Ֆրանսիական գահի ժառանգորդը սիրահարվում է Լաուրային։ Կինը մերժում է նրան, բայց խանդոտ ամուսինը ամեն դեպքում փորձում է թունավորել նրան։ Արդյունքում Լաուրային հաջողվում է վերականգնել իր բարի անունը եւ ամեն ինչ լավ է ավարտվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ