News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախօրեին տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում քննարկվել են անբարեխիղճ մրցակցության ոլորտում հանձնաժողովի կողմից իրականացված միջոցառումները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել կաթնամթերքի և թռչնամսի շրջանառության ոլորտներում, ինչպես նաև ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման ուղղությամբ իրականացված վերահսկողության արդյունքներին և դրանց կանխարգելման հետ կապված հարցերին:

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները նշված ոլորտներում մրցակցային խնդիրների կարգավորման առնչությամբ: Այդ թվում՝ բարձրացվել է թռչնամսի շրջանառության ոլորտում տնտեսավարողների կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորումների կանխարգելման նպատակով օրենսդրական կարգավորումների, մասնավորապես մանրածախ վաճառքում չփաթեթավորված թռչնամսի մակնշման պարտադիր պահանջի սահմանման հարցը: Կարևորվել է նաև օրենսդրության կիրարկման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկումը:

Հաշվի առնելով հնչած տեսակետները՝ ՄՊՀ նախագահը նշել է, որ թռչնամսի շրջանառության ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացմանն ուղղված իրավական ակտի նախագիծը կտրամադրվի խորհրդի անդամներին՝ առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելու և դրա հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ